ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերը

«Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերը
24.05.2018 | 22:19

Մայիսի 24-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ազդարարվեց Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի մեկնարկը։ Ցուցադրվեց Սուրեն Խտշյանի բեմադրությամբ Հենրիկ Իբսենի «Ժողովուրդի թշնամին» թատերախաղը։ Մայիսի 25-ին Գյումրու թատրոնում նախատեսված է Հակոբ Տեր-Ղուկասյանի բեմադրությամբ Արա Արծրունու «Կոդոլեզիա իմ սեր» ներկայացման ցուցադրությունը։

Գյումրու թատրոնում հյուրախաղերի բացման հանդիսավոր արարողությանը «Գասպար Իփեկյանե թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանն իր խոսքում նշեց․ «Երկու թատերախաղերն էլ արծարծում են համամարդկային քաղաքական սուր խնդիրներ։ Հայ ժողովուրդը, որ ապրում է էապես քաղաքական և ազգային ճակատագրական օրեր, վստահաբար այս թատերախաղերում կտեսնի իր առօրյա տագնապների գեղարվեստական արտացոլումը»։
«Գասպար Իփեկյան» թատերախմբի կողմից Գյումրու թատրոնին հանձնվեց հուշանվեր։ Գյումրու թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը ողջունեց թատերախմբին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ հայրենի թատերարվեստը Սփյուռքի հայաշատ համայնքներում բարձր մակարդակով ներկայացնելու գործում։


«Գասպար Իփեկյան» թատերախմբի հայաստանյան հյուրախաղերն իրականացվում են Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական ձեռնարկների շրջանակում։ Հյուրախաղերը նվիրվում են նաև «Գասպար Իփեկյան» թատերախմբի երկարամյա ղեկավար Ժորժ Սարգսյանի հիշատակին։
Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից։ Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր։ Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին։ Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով։ Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանի մեջ, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ։ Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Պարսկաստանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ